«Ֆուրիա Ռոխան» կրկին ձախողվում է` վտանգելով դուրս չգալ փլեյ-օֆֆ🎥

«Ֆուրիա Ռոխան» կրկին ձախողվում է` վտանգելով դուրս չգալ փլեյ-օֆֆ🎥

20/06/2021 - 00:53

Եվրո-2020-ի շրջանակում ավարտվեց 2-րդ տուրը, որի վերջին հանդիպման շրջանակում Իսպանիայի հավաքանը Սևիլիայի «Էստադիո դե լա Կարտուխա» մարզադաշտում մրցեց Լեհաստանի ընտրանու դեմ։

Հանդիպման առաջին կեսը, կարելի է ասել, մեկնարկեց հավսար պայքարում, սակայն «ֆուրիա ռոխան» ուներ տարածքային առավելություն, ինչի արդյունքում 25-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը, իսկ գոլն իր անվան դիմաց գրանցեց Ալվարո Մորատան։

Նախքան ընդմիջման գնալը` 43-րդ րոպեին, լեհերը ֆանտաստիկ գոլային պահ ունեցան։ Նախ Կարոլ Սվիդերսու հեռահար հարվածից Իսպանիայի հավաքականին օգնության հասավ դարպասաձողը, իսկ վրա հասած Ռոբերտ Լևանդովսկու հարվածից հետո իր թիմին փրկեց դարպասապահ Ունայի Սիմոնը։

Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին Իսպանիայի հավաքականի նվազագույն առավելությամբ։

Երկրորդ խաղակեսը մեկնարկեց բավական անսպասելի. 54-րդ րոպեին Կամիլ Յուժվիակի աջ եզրից կատարած փոխանցումից հետո գլխի դիպուկ հարվածով Ռոբերտ Լևանդովսկին հավսարեցրեց հաշիվը։

Լեհերի ուրախությունը շատ կարճ տևեց, քանի որ 58-րդ րոպեին Յակուբ Մոդերը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Ժերար Մորենոյի նկատմամբ, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար Դանիելե Օրսատոն, դիտելով դրվագի տեսակրկնապատկերը, նշանակեց 11-մետրանոց հարված։

Նշակետին մոտեղավ հենց Մորենոն, սակայն նրա հարվածից հետո գնդակը դարպասաձողին, իսկ վրա հասած Ալվարո Մորատոն անհասկանալի վրիպում թույլ տվեց դատարկ դարպասի դիմաց։

Այդ դրվագից հետո Իսպանիայի հավաքականն ուներ խաղային հսկայական առավելություն. վտանգավոր պահերը մեկը մյուսի հետևից հաջորդում էին Վոյցեխ Շյեսնու պաշտպանած դարպասի ուղղությամբ, սակայն որոշ դրվագներում գնդակը հրաշքով չէր հայտնվում Լեհաստանի հավաքականի դարպասում։

Ի վերջո, Լուիս Էնրիկեի սաները ոչ մի կերպ չկարողացան խփել հաղթական գնդակը և երկրորդ խաղն անընդմեջ գրանցեցին ոչ-ոքի, իսկ այս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։

Երկրորդ տուրից հետո E խումբն ունի հետևյալ տեսքը.

  1. Շվեդիա – 4 միավոր
  2. Սլովակիա – 3 միավոր
  3. Իսպանիա – 2 միավոր
  4. Լեհաստան – 1 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023