Ֆորսբերգն անչափ կարևոր հաղթանակ պարգևեց Շվեդիային 🎥

Ֆորսբերգն անչափ կարևոր հաղթանակ պարգևեց Շվեդիային 🎥

18/06/2021 - 19:02

Եվրո-2020-ի E խմբի շրջանակում Շվեդիայի հավաքականը Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» մարզադաշտում մրվեց Սլովակիայի ընտրանու դեմ։

Հավսար և գրեթե առանց գոլային պահերի անցած առաջին խաղակեսում այդպես էլ գոլեր չտեսանք։

Երկրորդ կեսի միջնամասկց սկսած` Շվեդիայի հավաքականն սկսեց տիրել նախաձեռնությանը և, ի վերջո, կոտրեց մրցակցի դիմադրությունը. 77-րդ րոպեին Ալեքսանդ Իսակն իր թիմի համար 11-մետրանոց հարված վաստակեց, որն անվրեպ իրացրեց Էմիլ Ֆորսբերգը։

Այս խաղում այլևս գոլեր չտեսանք, իսկ Յենե Անդրեսոնի սաներն անչափ կարևոր հաղթանակ տարան 1:0 հաշվով։

Այսպիսով, E խմբի շրջանակում Շվեդիան վաստակեց 4 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը։

Սլովակիան էլ 3 միավորով նահանջեց 2-րդ տեղ։

Այս խմբի մյուս խաղում հունիսի 19-ին Իսպանիայի հավաքականը կմրցի Լեհաստանի դեմ. այդ հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23:00-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023