ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի առաջատարը նորից փոխվել է
ՖԻՖԱ-ն հունիսի 11-ին հրապարակել է հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը։
Դասակարգման աղյուսակը 1877,27 միավորով գլխավորել է աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը` բարելով դիրքը երկու տեղով։
Անցնող ամիսների թարմացումներից հետո արդեն երրորդ անգամ է փոխվում դասակարգման աղյուղակի առաջատարը։ Նախորդ դեպքերում առաջին տեղ էին բարձրացել Իսպանիան և Ֆրանսիան։
Լավագույն տասնյակն այժմ ունի հետևյալ տեսքը.
- Արգենտինա (+2) – 1877,27 միավոր
- Իսպանիա – 1874,71
- Ֆրանսիա (-2) – 1870,70
- Անգլիա – 1828,02
- Պորտուգալիա – 1767,85
- Բրազիլիա – 1765,86
- Մարոկկո (+1) – 1755,10
- Նիդերլանդներ (-1) – 1753,57
- Բելգիա – 1742,24
- Գերմանիա – 1735,77
Հաջորդ թարմացումը տեղի կունենա ԱԱ-2026-ի ավարտից անմիջապես հետո` հուլիսի 20-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml