Ֆեյենորդի ֆուտբոլիստների գերճշգրիտ գրոհն ու գոլը Վալվեյկի դեմ խաղում🎥

Ֆեյենորդի ֆուտբոլիստների գերճշգրիտ գրոհն ու գոլը Վալվեյկի դեմ խաղում🎥

10/04/2023 - 17:10

Հոլանդական Էրեդեվիզիայի 28-րդ տուրում առաջնության առաջատար «Ֆեյենորդը» սեփական հարկի տակ 5:1 հաշվով ջախջախեց «Վալվեյկին»։

Հանդիպման 53-րդ րոպեին ռոտերդամյան ակումբի ֆուտբոլիստները գերճշգրիտ հակագրոհ անցկացրին, որը եզրափակեց բրազիլացի վինգեր Իգոր Պայշաոն` հաշիվը դարձնելով 4:0։

Նշենք, որ «Ֆեյենորդը», 67 միավորով, գլխավորում է Էրեդիվիզիայի մրցաշարային աղյուսակը։

Արնե Սլոթի թիմը մոտակա հետապնդողներ «Այաքսից» և ՊՍՎ-ից առաջ է անցել 8 միավորով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023