Ֆանտաստիկ Վիլյառեալ. «դեղին սուզանավը» ջախջախեց Լևանտեին🎥

Ֆանտաստիկ Վիլյառեալ. «դեղին սուզանավը» ջախջախեց Լևանտեին🎥

04/01/2022 - 00:10

Իսպանական Լա լիգայի 19-րդ տուրի շրջանակում «Վիլյառեալը» սեփական հարկի տակ մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Լևանտեի» դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում «դեղին սուզանավն» ուներ խաղային ու տարածքային առավելություն, ինչն էլ նպաստեց, որ Ունայի Էմերիի սաները մրցակցին ջախջախեցին 5:0 հաշվով։

«Վիլյառեալի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Ժերար Մորենոն, մեկական անգամ էլ աչքի ընկան Բուլայե Դիան, Պաու Տորեսն ու Մանու Տրիգերոսը։

Հավելենք, որ վալենսիական ակումբի գոլահար Ժերար Մորենան երրորդ հանդիպումն անընդմեջ դառնում է դուբլի հեղինակ և Լա լիգայի շրջանակում խփել է արդեն 8 գոլ ու լավագույն ռմբարկուների պայքարում «Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայի հետ կիսում է 7-8-րդ հորիզոնականները։

«Վիլյառեալը», Լա լիգայի շրջանակում տոնելով 4-րդ անընդմեջ հաղթանակը, վաստակեց 28 միավոր և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։

«Լևանտեն» իր ակտիվում ունի ընդամենը 8 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023