Ֆանտաստիկ թրիլլեր Լա լիգայում! Ժիրոնան գերգոլառատ խաղում հաղթեց Ատլետիկոյին 🎥

Ֆանտաստիկ թրիլլեր Լա լիգայում! Ժիրոնան գերգոլառատ խաղում հաղթեց Ատլետիկոյին 🎥

04/01/2024 - 11:02

Իսպանական Լա լիգայի 19-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Մոնտիվիլի» մարզադաշտում, որտեղ «Ժիրոնան» սեփական հարկի տակ մրցեց «Ատլետիկո Մադրիդի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումն անցավ թրիլլերային և գերգոլառատ պայքարում, որն ավարտվեց կատալոնական ակումբի հաղթանակով` 4:3 հաշվով։

Միչուի թիմից Վալերին,Սավիոն, Դեյլի Բլինդը և Իվան Մարտինը։

Վերջինս «Ժիրոնային» հաղթանակ պարգևեց 90+1-րդ րոպեին։

«Հնդկացիների» կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ալվարո Մորատան։

Այս հաղթանակից հետո «Ժիրոնան» վաստակեց 48 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։

Նույնքան միավոր ունի նաև Լա լիգայի առաջատար «Ռեալ Մադրիդը», որը կատալոնական ակումբին գերազանցում է միայն անհատական խաղերում ունեցած առավելության շնորհիվ։

«Ատլետիկո Մադրիդը», 38 միավորով, 3-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023