Ֆանտաստիկ Արսենալ! «Զինագործները» քարը քարի վրա չթողեցին Լանսին 🎥

Ֆանտաստիկ Արսենալ! «Զինագործները» քարը քարի վրա չթողեցին Լանսին 🎥

30/11/2023 - 01:58

Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Արսենալը» B խմբի շրջանակում Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Լանսի» դեմ։

«Զինագործներն» առաջին կեսում պարզապես շոկի ենթարկեցին մրցակցին ու 5 անպատասխան գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը։

Միկել Արտետայի թիմից մեկական գոլ խփեցին Կայ Հավերցը, Գաբի Ժեզուսը, Բուկայո Սական, Գաբրիել Մարտինելին ու Մարտին Էդեգորը։

Խավերջում էլ Ժորժինիոն դրեց հանդիպման վերջակետը։

Այսպիսով, «Արսենալը» մրցակցին ջախջախեց 6:0 հաշվով։

B խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

«Սևիլիա» 2:3 ՊՍՎ

Խումբը 5-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը.

  1. «Արսենալ» – 12 միավոր
  2. ՊՍՎ – 8
  3. «Լանս» – 5
  4. «Սևիլիա» – 2

Հավելենք, որ 5-րդ տուրի արդյունքներով «Արսենալն» ու ՊՍՎ-ն նվաճեցին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023