Օսիմենը հերոսանում է` Նապոլիին պարգևելով 8-րդ անընդմեջ հաղթանակը🎥

Օսիմենը հերոսանում է` Նապոլիին պարգևելով 8-րդ անընդմեջ հաղթանակը🎥

17/10/2021 - 22:04

Իտալական Ա սերիայի 8-րդ տուրի շրջանակում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում մրցեց «Տորինոյի» կազմում։

Նեապոլիտանական ակումբի ֆուտբոլիստները հանդիպման հենց մեկնարկից տիրեցին նախաձեռնությանը և 27-րդ րոպեին կարող էին բացել խաղի հաշիվը, սակայն Լորենցո Ինսինյեն չկարողացավ դիպուկ իրացնել 11-մետրանոց հարվածը։

Առաջին խաղակեսի վերջնամասը հիմնականում անցավ հանգիստ պայքարում և կողմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաններում։

Երկրորդ կեսի մեկնարկում, ամեն դեպքում, Լուչիանո Սպալետիի սաները 57-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը. տուգանայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Ջովանի Դի Լորենցոն, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Ջանլուկա Սակին, դրվագը քննարկելով VAR համակարգի սենյակում աշխատող իր գործընկերների հետ, խաղից դուրս իրավիճակի պատճառով, չարձանագրեց դարպասի գրավումը։

Հաջորդ իսկ լուրջ գրոհի ժամանակ` 63-րդ րոպեին, աչքի ընկնելուն շատ մոտ էր Իրվինգ Լոսանոն, սակայն այս անգամ էլ «Տորինոյին» փրկեց դարպասաձողը։

Հանդիպման ինչ-որ պահից սկսած` «Տորինոյին» հաջողվեց հավասարեցնել խաղը ու ստեղծել մի շարք վտանգավոր պահեր, սակայն չհաջողվեց բացել խաղի հաշիվը։

Երբ թվում էր` խաղն ավարտվելու է ոչ-ոքի արդնունքով, 81-րդ րոպեին, ի վերջո, այս խաղում իր խոսքն ասաց «Նապոլիի» գոլահար Վիկտոր Օսիմենն ու հաղթանակ պարգևեց իր թիմին։

Այսպիսով, «Նապոլին» համառ պայքարում 1:0 հաշվով հաղթեց «Տորինոյին»։

Լուչիանո Սպալետիի սաները տոնեցին իրենց 8-րդ անընդմեջ հաղթանակը և վաստակեցին 24 միավոր ու վերադարձան Ա սերիայի 1-ին հորիզոնական։

«Տորինոն» էլ մնաց 8 միավորով և զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023