Օբամեյանգի ֆանտատսիկ բենեֆիսը. Մարսելը թրիլլերային հաղթանակ տոնեց Այաքսի  դեմ խաղում🎥

Օբամեյանգի ֆանտատսիկ բենեֆիսը. Մարսելը թրիլլերային հաղթանակ տոնեց Այաքսի դեմ խաղում🎥

01/12/2023 - 10:59

Եվրոպա լիգայի 5-րդ տուրում «Մարսելը» B խմբի շրջանակում «Վելեդրոմ» մարզադաշտում մրցեց «Այաքսի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումը թրիլլերային ընթացք ու ավարտ ունեցավ, որն ավարտվեց ֆրանսիական ակումբի հաղթանակ` 4:3 հաշվով։

Ջենարո Գատուզոյի թիմից փայլեց Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ։

Գաբոնցի հարձակվողն իր թիմին հաղթանակ պարգևեց 90+3-րդ րոպեին դիպուկ իրացրած 11-մետրանոցի շնորհիվ։

«Մարսելի» կազմից մեկ գոլ էլ խփեց Շանսել Մբեմբան։

«Այաքսի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Բրայան Բրոբին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Չուբա Ակպոմը։

B խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

ԱԵԿ 0:1 «Բրայթոն»

Խումբը 5-րդ տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.

  1. «Մարսել» – 11 միավոր
  2. «Բրայթոն» – 10
  3. ԱԵԿ – 4
  4. «Այաքս» – 2

Այսպիսով, 5-րդ տուրի արդյունքներով «Մարսելն» ու «Բրայթոնը» նվաճեցին Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023