Տրանսֆերային դրամա. Տոտենհեմը վերջին պահին Դանժումային փախցրեց Էվերտոնի ձեռքից

Տրանսֆերային դրամա. Տոտենհեմը վերջին պահին Դանժումային փախցրեց Էվերտոնի ձեռքից

25/01/2023 - 15:47

«Վիլյառեալի» հարձակվող Արնո Դանժուման 2022/23 մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով կանցկացնի «Տոտենհեմի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, դեռ օրեր առաջ 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում «Էվերտոնն» էր համաձայնության հասել «դեղին սուզանավի» հետ։

Հոլանդացի հարձակվողը հունվարի 21-ին նույնիսկ բուժզննում էր անցել «իրիսների» համար, իսկ ակումբները փոխանակվել էին բոլոր փաստաթղթերով։

Մերսիսայդյան ակումբը գործարքն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ էր միայն, որպեսզի Պրեմեր լիգան գրանցի տրանսֆերը։

Այդուհանդերձ, շատ անսպասելի գործին խառնվել է «Տոտենհեմը»` խառնելով «Էվերտոնի» բոլոր խաղաքարտերը։

Աղբյուրի փոխանցմամբ` լոնդոնյան ակումբը գործարքի հարցում նույն առաջարկն է կատարել, ինչ «իրիսները», ինչից հետո Դանժուման որոշել տեղափոխվել ոչ թե «Էվերտոն», այլ «Տոտենհեմ»։

Ռոմանոն հաստատում է, որ «խցանները» վարձակալական պայմանագրի ավարտին չեն ունենալու գնման կետ։

Հոլանդացի հարձակվողն արդեն մեկնել է Լոնդոն, որտեղ բուժզննում է անցել «Տոտենհեմի» համար։

Գործարքի մասին կողմերը կհայտարարեն առաջիկա ժամերին։

Նշենք, որ Դանժուման անգլիական ակումբներում հանդես գալու փորձ արդեն ունի, քանի որ 2019-2021 թթ. պաշտպանել է «Բորնմութի» գույները, ինչից հետո 2021 թ. առմանը 23.5 մլն եվրոյի դիմաց համալրել է «Վիլյառեալի» շարքերը, որի կազմում անցկացրել է 51 հանդիպում` դառնալով 22 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023