Տոտենհեմը կրկին ներխուժում է եռյակ․ Բիելսան կրակն է ընկել ինքն իր ձեռքը🎥

Տոտենհեմը կրկին ներխուժում է եռյակ․ Բիելսան կրակն է ընկել ինքն իր ձեռքը🎥

02/01/2021 - 18:30

Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի շրջանակում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ մրցեց «Լիդսի» դեմ։

«Լիդսը», որը ԱՊԼ-ի ամենահարձակվողական ֆուտբոլ ցուցադրող թիմերից մեկն է, ողջ խաղի ընթացքում 18 անգամ հարվածեց մրցակցի դարպասի ուղղությամբ, այդպես էլ չկարողացավ գրավել այն։ Բացի դրանից, Մարսելո Բիելսայի սաներն ընդհանրապես բոլոր խաղերի ընթացքում մոռանում են պաշտպանության մասին։ Այս խաղն էլ բացառություն չէր, ինչի արդյունքում «Տոտենհեմը» երեք անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։

«Շնաձկներին» հաղթանակ պարգևեցին Հարի Քեյնի, Հին Մին Սոնի, ինչպես նաև Տոբի Ալդերվեյրելդի խփած գոլերը։

Այս հաղթանակից հետո լոնդոնյան ակումբը վաստակեց 29 միավոր և կրկին ներխուժեց մրցաշարային աղյուսակի եռյակ։ 29-ական միավոր ունեն նաև «Լեսթերն» ու «Էվերտոնը», սակայն Ժոզե Մոուրինոյի սաները լրացուցիչ ցուցանիշով 3-րդն են, իսկ «Լիդսը» 23 միավորով 11-րդն է։

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023