Տիտանների բախում. ՊՍԺ-ն հաղթեց Սիթիին🎥

Տիտանների բախում. ՊՍԺ-ն հաղթեց Սիթիին🎥

29/09/2021 - 01:05

Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում ՊՍԺ-ն A խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ։

Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկեց, քանի որ «Փարիզն» առաջին իսկ լուրջ գրոհը վերածեց գոլի. 8-րդ րոպեին աչքի ընկավ Իդրիսա Գեյեն։

Առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածում, ճիշտ է, կողմերը հավասար էին տիրում գնդակին, սակայն «Մանչեսթեր Սիթին» մի շարք գոլային պահեր ունեցավ, սակայն չկարողացավ իրացնել դրանք։

Նպաստավոր դիրքերից վրիպեցին Ռահիմ Սթերլինգը, Բերնարդու Սիլվան և Ռուբեն Դիաշը։

Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին Մաուրիսիո Պոչետինոյի թիմի նվազագույն առավելությամբ։

Երկրորդ կեսում «քաղաքաբնակներն» ունեին տարածքային առավելություն և գնդակին տիրում էին ժամանակի 57%-ը, սակայն նրանց չէր հաջողվում խփել պատասխան գնդակը։

ՊՍԺ-ն էլ ողջ երկրորդ կեսի ընթացքում կատարեց միայն մեկ դիպուկ հարված, ինչի շնրոհիվ էլ կրկնապատկեց իր առավելությունը։

74-րդ րոպեին «Փարիզը» նետվեց հակագրոհի, ինչի արդյունքում Լեո Մեսսին ու Կիլիան Մբապեն գեղեցիկ խաղարկեցին գնդակը, իսկ արգենտինացի հարձակվողը հեռահար հարցածով դարձավ տպավորիչ գոլի հեղինակ` ՊՍԺ-ի կազմում խփելով իր առաջին գոլը։

Խաղավարտին մոտ այլևս գոլեր չտեսանք. «Պարի Սեն-Ժերմենը» 2:0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

«Լայպցիգ» 1:2 «Բրյուգե»

A խումբը 2-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը.

  1. ՊՍԺ – 4 միավոր
  2. «Բրյուգե» – 4 միավոր
  3. «Մանչեսթեր Սիթի» – 3 միավոր
  4. «Լայպցիգ» – 0 միավորխ

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023