Տիգրեսի դարպասապահի պայմանագրի  յուրօրինակ կետը․ նա և Մեսսին կարող են խաղընկերներ դառնալ

Տիգրեսի դարպասապահի պայմանագրի յուրօրինակ կետը․ նա և Մեսսին կարող են խաղընկերներ դառնալ

31/05/2020 - 19:12

Մեքսիսկական «Տիգրեսի» դարպասապահ Նաուել Գուսմանը, հնարավոր է, առանց գումարայաին որևէ փոխհատուցման վերադառնալ «Նյուելս Օլդ Բոյս», եթե արգենտինական ակումբ տեղափոխվի «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լեո Մեսսին։

Ինչպես Գուսմանը, այնպես էլ Մեսսին, ծնունդով Ռոսարիոյից է և տեղի մանկատանեկան դպրոցի սան է։ Մինչև 2014 թվականը դարպասապահը ներկայացրել է տեղի «Նյուելս Օլդ Բոյսը», ինչից հետո 2 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Տիգրես»։

«Ես նրանց առաջարկեցի պայմանագրում մտցնել նման կետ, իսկ նրանք համաձայնեցին։ Եթե նույնիսկ գործող պայմանագիր ունենամ «Տիգրեսի» հետ, իսկ Լեո Մեսսին տեղափոխվի «Նյուելս Օլդ Բոյս», ապա նրանք ինձ բաց կթողնեն «Նյուելս» առանց որևէ փոխհատուցման։ Ես ուրախ կլինեմ դրա համար, չէ՞ որ Մեսսին էլ է ցանկանում դա։ Նա ցանկություն ունի կարիերան ավարտել Արգենտինայում, չնայած դա դժվար կլինի իրագործել»,- դարպասապահի խոսքերը մեջբերում է TyC Sports-ը։

Նշենք, որ Լեո Մեսսին նախքան «Բարսելոնա» տեղափոխվելը մինչև 13 տարեկան հանդես է եկել «Նյուելս Օլդ Բոյսի» տարբեր տարիքային խմբերի թիմերում և մեկ անգամ չէ նշել, որ ցանկանում է վերադառնալ իր մանկության ակումբ։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023