Տիագո Սիլվայի գործակալը չի բացառել իր հաճախորդի Միլան վերադարձը

Տիագո Սիլվայի գործակալը չի բացառել իր հաճախորդի Միլան վերադարձը

07/04/2020 - 19:19

ՊՍԺ-ի կենտրոնական պաշտպան Տիագո Սիլվայի գործակալը՝ Պաուլո Տոնյետոն, մեկնաբանել է իր հաճախորդի «Միլան» վերադառնալու հավանականությունը․

«Ֆուտբոլում ամեն ինչ էլ հավանական է, սակայն այս համաճարակի պատճառով պետք է սպասել և տեսնել, թե ինչ է տեղի ունենում։

Տիագոն պաշտում է «Միլանը»։ Այնտեղ անցկացրած տարիները լավագույններից էին նրա կարիերայում։ Նա գիտի, որ «Միլանի» երկրպագուները նրան անչափ սիրում են»,- այս մասին փոխանցում է Milan News-ը։

Նշենք, որ 35-ամյա պաշտպանի և փարիզյան ակումբի միջև պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին և կդառնա ազատ գործակալ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023