Վրաստանն ընկերական խաղում անհավանական հաշվով ջախջախեց Թայլանդին 🎥

Վրաստանն ընկերական խաղում անհավանական հաշվով ջախջախեց Թայլանդին 🎥

13/10/2023 - 09:21

Վրաստանի հավաքականը Թբիլիսիում ընկերական հանդիպում անցկացրեց Թայլանդի ընտրանու դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում տանտերերն ունեին տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով անհավանական` 8:0 հաշվով։

Վիլի Սանյոլի թիմի կազմից պոկերի հեղինակ դարձավ Ժորժ Միկաուտաձեն, Զուրիկո Դավիթաշվիլին իր անվան դիմաց դուբլ գրանցեց, իսկ Լուկա Լոչոշվիլին ու Խվիչա Կվարացխելիան աչքի ընկան մեկական անգամ։

Նշենք, որ Վրաստանի հավաքականը տոնեց պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը։

Իրենց նախորդ ռեկորդը վրացիները գրանցել էին 1997 թ. մարտի 30-ին, երբ Հայաստանի հավաքականին հաղթել էին 7:0 հաշվով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023