Վոթֆորդի դարպասապահը փրկել է ճանապարհին ընկած   երկրպագուին և տարել իր տուն

Վոթֆորդի դարպասապահը փրկել է ճանապարհին ընկած երկրպագուին և տարել իր տուն

15/12/2019 - 19:15

Դեկտեմբերի 7-ին Նայջել Պիրսոնի սաները հերոսաբար ոչ-ոքի խաղացին «Քրիստալ Պելեսի» դեմ խաղում։ Այդ խաղին ներկա է եղել մի 80-ամյա երկրպագու, ով տառապում է դեմենցիա հիվանդությամբ։

Տարիքով տղամարդը «Վոթֆորդի» գրեթե ոչ մի հանդիպում բաց չի թողնում, որը կայանում է սեփական հարկի տակ։ 80-ամյա պապիկը 50 տարուց ավել է տոմսերը ձեռք է բերում տարեկան աբոնեմենտով, սակայն հիվանդության պատճառով շուտով պետք է դադարի այցելել մարզադաշտ, հատկապես հետևյալ դեպքից հետո։

Խաղից հետո երկրպագուն մոտենում է իր մեքենային, սակայն, տեսնելով, որ մարտկոցը նստել է, որոշում է 16 կիլոմետր ոտքով գնալ։ Արդյունքում տղամարդը ճանապարհին ընկնում է ջրափոսի մեջ և չի կարողանում շարունակել ճանապարհը։ Անցնող մեքենաներից մեկի ղեկին եղել է «Վոթֆորդի» դարպասապահ Բեն Ֆոսթերը։ Ֆոսթերը եղել է իր կնոջ և մայրիկի հետ և բոլորի համար էլ տարօրինակ է եղել, թե ինչու՞ է տղամարդը մութ լիովին ճանապարհով միայնակ անցնում։ Նրանք որոշում են հետ վերադառնալ և օգնել ճանապարհի եզրին պառկած տղամարդուն։

Դարպասապահը երկրպագուին տանում է իր տուն, կարգի է բերել ամեն ինչ և հետաքրքրվել է, թե ի՞նչ պլաններ ունի սուրբծննդյան տոներին։ Ֆոսթերն առաջարկել է Սուրբ ծնունդի օրն այցելել իր տուն, եթե ավելի լավ տարբերակներ չունենա։ Անգլիացի խաղացողն առաջարկել է նաև վճարել երկրապագուի հաջորդ մրցաշրջանի տարեկան աբոնեմենտի համար, եթե տղամարդն ի վիճակի լինի դեռևս հաճախել մարզադաշտ։

Այս գեղեցիկ պատմության մասին Twitter-ի իր միկրոբոլոգում պատմել է տուժած տղամարդու հարազատներից մեկը։ «Վոթֆորդի» պաշտոնական էջը ևս արձագանքել այս դեպքին՝ Բեն Ֆոսթերին անվանելով «ՍուպերԲեն»։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023