Պաշտոնական․ Վրաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Պաշտոնական․ Վրաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

16/02/2021 - 01:18

Ինչպես տեղեկացնում է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Վիլի Սանյոլը դարձել է Վրաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ։

Կոմղերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ Վրաստանի հավաքականի վերջին գլխավոր մարզիչը Վլադիմիր Վայսն էր, ով զբաղեցրած պաշտոնից հեռացավ 2020 թվականի նոյեմբերին Ազգերի լիգայի շրջանակում Հայաստանի հավաքականից կրած պարտությունից հետո։

43-ամյա մասնագետը նախկինում 2013-2014թթ․ մարզել է Ֆրանսիայի Մ-21 տերականների հավաքականը, իսկ 2014-2016թթ․՝ «Բորդոն»։ Ֆրանսիացի մարզչի վերջին աշխատավայրը եղել է Մյունխենի «Բավարիան», որտեղ 2017թ․ հուլիս – սեպտեմբեր ամիսներին եղել է Կառլո Անչելոտիի օգնականը, ում հեռացումից հետո նույնիսկ մեկ խաղ նշանակվել է մյունխենյան ակումբի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար։

Վիլի Սանյոլը մարզասերներին առավել հայտնի է իր ֆուտբոլային կարիերայով։ Նա հանդես է եկել աջ պաշտպանի դիրքում և 1995-97թթ․ խաղացել է «Սենտ-Էտիենի», 1997-2000թթ․՝ «Մոնակոյի», իսկ 2000-2009թթ․՝ «Բավարիայի» կազմում։

Սանյոլը «Բավարիայի» կազմում անցկացրել է 277 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 50 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստը մյունխենյան ակումբի հետ 11 տիտղոս է նվաճել, այդ թվում նաև՝ 2001 թվականին դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող։

Նախկին ֆուտբոլիստը նաև 59 հանդիպում է անցկացրել Ֆրանսիայի հավաքականի կազմում, որի հետ 2001 և 2003 թվականներին նվաճել է Կոնֆեդերացիաների գավաթը, իսկ 2006 թվականին հասել է մինչև աշխարհի առաջնության եզրափակիչ, որի շրջանակում 11-մետրանոց հարվածաշարով «եռագույնները» պարտվեցին Իտալիայի հավաքականին։

Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023