Վերդերը դրամատիկ պայքարում պահպանեց տեղը Բունդեսլիգայում?

Վերդերը դրամատիկ պայքարում պահպանեց տեղը Բունդեսլիգայում?

07/07/2020 - 10:28

Ըստ Բունդեսլիգայի կանոնակարգի՝ առաջնության 16-րդ հորիզոնականը զբաղեցրած թիմը անցումային երկու հանդիպում է անցկացնում Երկրորդ Բունդեսլիգայի երրորդ հորիզոնականը զբաղեցրած թիմի դեմ։

Ընթացիկ մրցաշրջանի ավարտին Բունդեսլիգայի շրջանակում 16-րդ հորիզոնականը զբաղեցրել էր «Վերդերը», իսկ Երկրորդ Բունդեսլիգայի երրորդ հորիզոնականը՝ «Հայդենհայմը»։

Կողմերի միջև առաջին խաղը կայացել էր հուլիսի 2-ին Բրեմենի «Վեզերշտադիոն» մարզադաշտում, որտեղ կողմերն այդպես էլ չէին կարողացել բացել խաղի հաշիվը՝ գրանցելով գոլազուրկ ոչ-ոքի՝ 0։0։

Երեկ՝ հուլիսի 6-ին, կայացավ պատասխան հանդիպումը, որն անցավ առաջին խաղից շատ ավելի հետաքրքիր և դրամատիկ պայքարում։

Խաղի հաշիվը միանգամից բացվեց․ 3-րդ րոպեին «Վերդերն» առաջ անցավ հաշվի մեջ․ ինքնագոլի հեղինակ դարձավ տանտերերի պաշտպան Նորման Տոյերկաուֆը։

Առաջին խաղակեսում «Վերդերը» կարող էր վերջնականապես վճռել դիմակայության ելքը, սակայն Միլոտ Ռաշիցայի և Դեվի Կլասենի հարվածներից հետո «Հայդենհայմի» դարպասապահ Կեվին Մյուլլերը։

Երկրորդ խաղակեսում «Հայդենհայմը» նետվեց առաջ, որպեսզի փրկի հանդիպումը, քանի որ տանտերերին անհրաժեշտ էր արդեն երկու գնդակ խփել՝ պայքարը շարունակելու համար։ Տանտերերը մի շարք վտանգավոր գրոհներ անցկացրին, իսկ «Վերդերը» սկսեց ապավինել հակագրոհների վրա, սակայն երկար ժամանակ դարպասի գրավում չկար։ «Հայդենհայմին» միայն 85-րդ րոպեին հաջողվեց հավասարեցնել հաշիվը․ գոլի հեղինակ դարձավ Թիմ Կլայնդինստը։

Խաղավերջում, երբ «Հայդենհայմը» նետվել էր առաջ՝ խփելու հաղթական գնդակը, 90+3-րդ րոպեին արդյունավետ հակագրոհ բաց թողեց մրցակցի կողմից։ Աջ եզրում Ֆին Բարտելսը գեղեցիկ անցում ձեռնարկեց, շրջանցեց մրցակցի երկու պաշտպաններին և դատարկ դարպասի դիմաց դուրս բերեց Լյուդվիգ Ավգուստինսոնին, ով էլ հաշիվը դարձրեց 1։2, սակայն դա դեռևս վերջը չէր։

Հաջորդ իսկ գրոհին տանտերերը 11 մետրանոց հարվածի իրավունք վաստակեցին, որը հստակ իրացրեց Կլայնդինստը՝ դառնալով դուբլի հեղինակ։ Խաղն ավարտվեց 2։2 հաշվով, սակայն Բունդեսլիգայում կշարունակի հանդես գալ «Վերդերը», քանի որ մրցակցի հարկի տակ խփեց ավելի շատ գոլեր։

Նշենք, որ «Վերդերն» այս արդյունքի շնորհիվ շարունակում է մնալ Բունդեսլիգայի ռեկորդակիր՝ մանսկացելով առաջնության 57 մրցաշրջաններից 56-ին։ Բրեմենյան ակումբը միայն մեկ անգամ է դուրս մնացել գլխավոր Բունդեսլիգայից․ դա տեղի է ունեցել 1979/80 մրցշրաջնում, սակայն հենց հաջորդ մրցաշրջանում «կանաչները» վերադարձել են ֆուտբոլային էլիտա։ Հունիսի 27-ին «Վերդերը» Բունդեսլիգայի շրջանակում անցկացրեց 1900-րդ հանիդպումը․ այդ ցուցանիշով բրեմենյան ակումբը նույնպես լավագույնն է։ Հավելենք նաև, որ «Վերդերը» Բունդեսլիգայի քառակի չեմպիոն է․ վերջին չեմպիոնությունը գրանցվել է 2003/04 մրցաշրջանում։

Հատկանշական է, որ «Բավարիան» երբեք դուրս չի մնացել գլխավոր Բունդեսլիգայից, սակայն մյունխենյան ակումբը չի մասնակցել առաջնության առաջին երկու մրցաշրջաններին, այդ պատճառով էլ մյունխենյան ակումբի անվան դիմաց Բունդեսլիգայի շրջանակում կա 55 մրցաշրջան և անցկացրած 1874 հանդիպում։ Եվ վերջում ավելանցնեք, որ Բունդեսլիգայի առաջին մրցաշրջանն անցկացվել է 1962/63 թվականին, իսկ առաջին չեմպիոնը եղել է «Քյոլնը»։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023