Վարդենիսում կայացել է ֆուտբոլային սիրողական մրցաշարի եզրափակիչ հանդիպումը

Վարդենիսում կայացել է ֆուտբոլային սիրողական մրցաշարի եզրափակիչ հանդիպումը

14/07/2022 - 12:49

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ընթանում էր ֆուտբոլային սիրողական մրցաշար։

Մրցաշարը կոչվում էր «Համայնքապետի գավաթ», որին մասնսկցոում էին 8 թիմեր։

Հուլիսի 13-ին կայացավ մրցաշարի երրորդ տեղի և եզրափակիչ հանդիպումները։

Եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին «Վարդենիս» և «Համայնքապետարան» թիմերը. «Վարդենիսը» հաղթեց 3:1 հաշվով` դառնալով մրցաշարի հաղթող։

Մրցաշարի երրորդ հորիզոնականն էլ զբաղեցրեց «Ակունքը», որը 5:0 հաշվով հաղթեց «Գեղամային»։

Նշենք, որ մրցանակակիր դարձած թիմերը Վարդենիսի քաղաքապետ Ահարոն Խաչատրյանի կողմից ստացան մեդալներ, դրամական պարգևներ ու պատվոգրեր։

Մրցաշարի հաղթող «Վարդենիսը» պարգևատրվեց 200 հազար, արծաթե մեդալակիր դարձած «Համայնքապետարանը»` 100 հազար, իսկ բրոնզե մեդալակիր «Ակունքը»` 50 հազար դրամով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023