Վանդա Նարան ակնարկել է Իկարդիից բաժանվելու մասին📸

Վանդա Նարան ակնարկել է Իկարդիից բաժանվելու մասին📸

17/10/2021 - 12:32

Ֆուտբոլային ամենահայտնի զույգերից մեկը կարծես թե բաժանվել է։ Խոսքը ՊՍԺ-ի հարձակվող Մաուրիո Իկարդիի և նրա կնոջ ու գործակալի` Վանդա Նարայի մասին է։

Բանն այն է, որ արդեն տևական ժամանակ է ողջ համացանցը քննարկում է Նարայի` Instagram-ի stories բաժնում կատարած գրառումը, ինչի միջոցով կարծես ակնարկում է, որ բաժանվել է արգենտինացի ֆուտբոլիստից։

Նա գրել է հետևյալը. «Հանուն ինչ-որ պոռնիկի` դու կործանեցիր ընտանիքդ»։

Վանդա Նարան սկզբում հեռացրել է այդ գրառումը, այնուհետև կրկին հրապարակել։

Բացի դրանից, Նարան Instagram-ի իր էջից հեռացրել է Իկարդիի հետ բոլոր համատեղ լուսանկարները և այլևս չի հետևում նրա էջին` անելով unfollow։

Ըստ La Gazetta dello Sport-ի տեղեկությունների` Նարայի զայրույթի պատճառը արգենտինացի հանարահայտ դերասանուհի Չայնա Սուարեսն է։ 36-ամյա մոդելը կասկածում է, որ ամուսինը դավաճանել է իրեն Սուարեսի հետ։

Հիշեցնենք, որ Վանդա Նարան ու Մաուրո Իկարդին միասին էին 2011 թվականից սկսած։ Զույգն ամուսնացել է 2014 թվականի մայիսի 27-ին։ Նարան և Իմարդին համատեղ ամուսնությունից ունեն երկու դուստր` Իզաբելան և Ֆրանչեսկան։ 2015 թ. հոկտեմբերից Նարան Իկարդիի գործակալն է։

Հատկանշական է, որ Վանդա նարան 2008-2013 թթ. պաշտոնապես ամուսնացած է եղել «Բարսելոնայի» ու «Միլանի» նախկին հարձակվող Մաքսի Լոպեսի հետ։ Նարան այդ ամուսնությունից էլ ունի 3 որդի` Վալենտինոն, Կոնստանտինոն և Բենեդիկտոն։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023