Վագներ Լավը կարծես թե վերադառնում է ռուսական ֆուտբոլ

Վագներ Լավը կարծես թե վերադառնում է ռուսական ֆուտբոլ

06/06/2020 - 12:05

35-ամյա բրազիլացի հարձակվող Վագներ Լավը, ով վերջին երկու մրցաշրջանն անցկացրել է «Կորինտիանսի» կազմում, խզել է պայմանգիրն ակումբի հետ, և հնարավոր է, մոտ ժամանակներս վերադառնա ռուսական ֆուտբոլ, ավելի կոնկրետ՝ ԲԿՄԱ։

Լավի տրանսֆերի մասին լուրերը տարածվել է Mue Timao պարբերականի կողմից։ Այդ տեղեկությունները հաստատել է նաև Russia Today-ի լրագրող Ֆաբիո Ալեյշոն՝ գրելով twitter-ի իր օգտահաշվում․

«Շուտո՞վ։ Ամենայն հավանականությամբ՝ շուտով ամեն ինչ պաշտոնապես կհայտարարվի։ Ես հստակ տեղեկություն ունեմ, որ նա Ռուսաստանում է սկսելու հանդես գալ, և եթե Ռուսաստան, ապա միայն ԲԿՄԱ»,- գրել է լրագրողը։

Championat կայքի լրագրող Անդրեյ Պանկովը Telegram-ի իր ալիքում գրել է, որ խաղացողի վերադարձի մասին որոշումն անձամբ կկայացնի ԲԿՄԱ-ի սեփականատեր Եվգենի Գիները, իսկ խաղացողի գործակալը հրաժարվեց մեկնաբանել այդ լուրերը․

«Վագներ Լավն իր ապագայի մասին լուրերը կհայտնի երկուշաբթի օրը»,- նշել է խաղացողի գործակալ Հերալդո Պերեյրա,- ում խոսքերը մեջբերում է Sport24-ը։

Հիշեցնենք, որ Վագներ Լավը ռուսական Պրեմիեր լիգայի ամենահաջողակ լեգեոներներից մեկն է, ով ԲԿՄԱ-ի կազմում ընդմիջումներով հանդես է եկել 2004-2013 թթ․։ Բրազիլացի ֆուտբոլիստը մոսկովյան ակումբի կազմում մասնակցել է 259 հանդիպման՝ դառնալով 124 գոլի հեղինակ։ Լավը ռուսական ակումբի կազմում 15 տիտղոս է նվաճել, այդ թվում նաև՝ ՈՒԵՖԱ-ի գավաթը։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023