Սևիլիան վերջապես ուրախացնում է` ջախջախելով ՊՍՎ-ին 🎥

Սևիլիան վերջապես ուրախացնում է` ջախջախելով ՊՍՎ-ին 🎥

17/02/2023 - 11:48

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում «Սևիլիան» «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում մրցեց հոլանդական ՊՍՎ-ի դեմ։

Անդալուսական ակումբը բավական վստահ և հիանալի հանդիպում անցկացրեց` 3:0 հաշվով ջախջախելով Էյնդհովենից ժամանած հյուրերին։

Խորխե Սամպաոլիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Յուսեֆ Էն-Նեսիրին, Լուկաս Օկամպոսն ու Նեմանիա Գուդելը։

Նշենք, որ այս դիմակայության պատասխան խաղը կկայանա փետրվարի 23-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023