Ստեղծվել է հանրահայտ Alias խաղի ֆուտբոլային տարբերակը

Ստեղծվել է հանրահայտ Alias խաղի ֆուտբոլային տարբերակը

05/06/2021 - 16:37

Ինչպես տեղեկացնում է Vnews.am-ը, ստեղծվել է հանարահայտ Alias խաղի ֆուտբոլային տարբերակը` Alias Football-ը։

Այժմ ժամանակն է պարզելու, թե ով ունի ավելի շատ ֆուտբոլային գիտելիքներ, և թե ով է ավելի արագ կողմնորոշվում` պատասխանելով հարցերին։ Այս ամենն արդեն շատ հասանելի է Alias Football հավելվածի շնորհիվ։

Հավելվածի հիմքը շատերի կողմից սիրված հանարահայտ Alias խաղն է, որի շրջանակում մասնակիցները բաժանվում են թիմերի և փորձում են տարբեր բառեր կամ բառակապակցություններ բացատրել` նկարագրելով դրանք, իսկ մյուս թիմակիցները պետք է գուշակեն դրանք։

Այժմ նմանատիպ խաղ ստեղծվել է նաև հատուկ ֆուտբոլային գիտակների համար, որի շրջանակում ոչ թե պարզապես բառեր են ներառված, այլև ֆուտբոլիստների, մարզիչների և ակումբների անուններ։

Alias Football հավելվածն ունի բավական հարմարավետ արտաքին տեսք և ֆունկցիոնալություն, որը թույլ է տալիս նախապես որոշել խաղի ժամանակը, հաղթելու համար անհրաժեշտ միավորների քանակը, թիմերի անունները, իսկ խաղի ընթացքում հավաքած միավորները հավելվածն ինքն ավտոմատ կհաշվի։ Խաղն ունի է երկու ռեժիմ` դասական և արկադային։

Alias Football-ն ունենալու է նաև թեմատիկ փաթեթներ։ Բացի մեկ ընդհանուր փաթեթից, որտեղ ամենահայտնի 1500 ֆուտբոլիստները, մարզիչներն ու ակումբներն են, առաջարկվելու են նաև, հատուկ թեմատիկայի նվիրված փաթեթներ․ օրինակ՝ ԵՎՐՈ 2020-ին նվիրված փաթեթը:

Հավելվածը ստեղծվել է Հայաստանում։ Այն սկզբնական շրջանում հասանելի կլինի 3 լեզվով` ռուսերեն, անգլերեն և իսպաներեն։ Հետագայում լեզուներն ավելանալու են։

«Եթե դու անգլիական ֆուտբոլի ֆան ես, ապա կարող ես խաղալ Պրեմիեր լիգային նվիրված փաթեթը, կամ եթե 2000-ականներին «անգիր գիտեիր» բոլոր ֆուտբոլիստներին, բայց ներկայիս «ջահելներին» չես ճանաչում, կարող ես խաղալ 2000-ականների ֆուտբոլին նվիրված փաթեթը: Իսկ եթե դու բացարձակ ֆուտբոլային գիտակ ես, ապա կարող ես փորձել նաև դժվարության Hard մակարդակը»,-նշում է հավելվածի համահեղինակ Կարեն Հարությունյանը:

Հավելվածը անվճար է, հասանելի է Android և iOS համակարգերում:

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023