Սուարեսն ու Ֆելիշը փայլեցին. Ատլետիկոն խոշոր հաշվով հաղթեց Ալավեսին🎥

Սուարեսն ու Ֆելիշը փայլեցին. Ատլետիկոն խոշոր հաշվով հաղթեց Ալավեսին🎥

03/04/2022 - 11:41

Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Ատլետիկո Մադրիդը» «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում մրցեց «Ալավեսի» դեմ։

Դիեգո Սիմեոնեի թիմը հանդիպման մեծ մասում ուներ խաղային առավելություն և հաղթեց 4:1 հաշվով։

«Հնդիացիների» կազմից փայլեցին Լուիս Սուարեսն ու Ժոաո Ֆելիշը, ովքեր դարձան դուբլի հեղինակ։

«Ալավեսի» միակ գոլն էլ խփեց Գոնսալո Էսկալանտեն։

Այս հաղթանակի հետո մադրիդյան ակումբը վաստակեց 57 միավոր և բարձրացավ 3-րդ հորիզոնական։

«Ալավեսը», 22 միավորով, վերջինն է` 20-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023