Սուարեսը չի կարողացել զսպել արցունքները չեմպիոն դառնալուց հետո🎥

Սուարեսը չի կարողացել զսպել արցունքները չեմպիոն դառնալուց հետո🎥

23/05/2021 - 11:31

Իսպանական Լա լիգայի վերջին 38-րդ տուրի շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» հյուրընկալվելիս 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Վալյադոլիդի» նկատմամբ՝ ակումբի պատմության մեջ 11-րդ անգամ դառնալով չեմպիոն։

Մադրիդյան ակումբի կազմում հաղթական ու չեմպիոնական գնդակը հեղինակեց Լուիս Սուարես, ով առաջին մրցաշրջանն էր անցկացնում «հնդկացիների» կազմում։

Լա լիգայի Twitter-ի պաշտոնական էջը տեսանյութ է հրապարակել, որտեղ ուրուգվայցի հարձակվողը խաղից հետո նստել էր մարզադաշտի խոտածածկին բջջային հեռախոսով, ամենայն հավանականությամբ, խոսում էր իր հարազատների հետ, որի ընթացքում չի կարողացել զսպել իր արցունքները։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023