Սկանդալ Պորտուգալիայում. 4 կարմիր քարտ ու զանգվածային հրմշտոց Պորտու – Սպորտինգ խաղում🎥

Սկանդալ Պորտուգալիայում. 4 կարմիր քարտ ու զանգվածային հրմշտոց Պորտու – Սպորտինգ խաղում🎥

12/02/2022 - 09:50

Պորտուգալական Լիգա ՆՈՍ-ի 22-րդ տուրի կենտրոնական խաղում «Պորտուն» սեփական հարկի տակ մրցեց «Սպորտինգի» դեմ։

Հանդիպման ընթացքում «Սպորտինգը» Պաուլինիոյի և Նունու Սանտուշի խփած գոլերի շնորհիվ հաղթում էր 2:0 հաշվով, սակայն տանտերերը կարողացան բեկել հանդիպման ընթացքն ու փրկել հանդիպումը. աչքի ընկան Ֆաբիու Վիեյրան ու Մեհդի Թարեմին։

Այդուհանդերձ, հանդիպման հիմնական ու սկանդալային իրադարձությունները տեղի ունեցան խաղավերջում։

90+10-րդ րոպեին «Պորտուն» վաստակեց անկյունայինի իրավունք, որի խաղարկումից հետո Տոնի Մարտինեսի գլխավոր հարվածից հետո «Սպորտինգին» մեծ դժվարությամբ փրկեց դարպասապահ Անտոնիո Ադանը, իսկ «վիշապների» պաշտպան Պեպեն փորձեց գրավել դատարկ դարպասը, սակայն խաղային իրավիճակում հյուրերի հենակետային կիսապաշտպան Ժոաու Պալինիան, փորձելով հեռացնել գնդակը, ոտքով հարվածեց 38-ամյա պաշտպանի գլխին։

Մինչ «վիշապների» ավագը խոտածածկին պառկած ցավից գալարվում էր, երկու թիմերի ներկայացուցիչների միջև զանգվածային հրմշտոց սկսվեց։

Կողմերը ոչ մի կերպ չէին հանդարտվում, իսկ այդ ամենը տևեց մոտ 5-10 րոպե, ինչի հետևանքով հանդիպման գլխավոր մրցավար Ժոաու Պինեյրուն ստիպված էր կարմիր քարտեր բաժանել` պատժելով Ավգուստին Մարչեսինին ու Պեպեին (երկուսն էլ` «Պորտու») ու Տաբատային և Ժոաու Պալինիային (երկուսն էլ`«Սպորտինգ»)։

Հատկանշական է, որ հանդիպման ընթացքում` 49-րդ րոպեին, Պինեյրում դաշտից հեռացրել էր նաև «Սպորտինգի» ավագ Սեբաստիան Կոատեսին` ցույց տալով նրան երկրորդ դեղին քարտը։

Ամեն դեպքում, հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով, ինչից հետո «Պորտուն» վաստակեց 60 միավոր և շարունակում է գլխավորել Լիգա ՆՈՍ-ի մրցաշարային աղյուսակը։

«Սպորտինգը», 54 միավորով, 2-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023