Սենեգալը կրկին 11-մետրանոցներով հաղթեց Եգիտոսին` նվաճելով ԱԱ ուղեգիր🎥

Սենեգալը կրկին 11-մետրանոցներով հաղթեց Եգիտոսին` նվաճելով ԱԱ ուղեգիր🎥

30/03/2022 - 00:28

Աշխարհի 2022 թ. առաջնության Աֆրիկայի գոտու որակավորման փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում Սենեգալի հավաքականը մրցեց Եգիպտոսի ընտրանու դեմ։

հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում Եգիպտոսը հաղթել էր 1:0 հաշվով։

Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա այն մեկնարկեց բավական անսպասելի, քանի որ արդեն 3-րդ րոպեին Բուլայե Դիան առաջ մղեց Սենեգալին։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում էլ Ալիու Սիսեի սաներն ունեին տարածքային ու խաղային լուրջ առավելություն, սակայն ոչ մի կերպ չհաջողվեց ևս մեկ գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։

հանդիպման հիմանական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:0 հաշվով, իսկ կոմերը հաղթողին պարզելու համար իրացրին 11-մետրանոցներ։

Ինչպես մոտ 2 ամիս կայացած Աֆրիկայի ազգերի գավաթի եզրափակիչում, այնպես էլ այս վճռորոշ խաղում նշակետից ավելի դիպուկ գտնվեցին սենեգալցիները` հաղթելով 3:1 հաշվով։

Այսպիսով, Սենեգալի հավաքականը հաղթեց 11-մետրանոցներով և պատմության մեջ 3-րդ անգամ նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023