Սելարայանի ասիստների հեթ-տրիկը. Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Վեհդային 🎥

Սելարայանի ասիստների հեթ-տրիկը. Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Վեհդային 🎥

31/03/2024 - 01:45

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 25-րդ տուրում «Ալ Ֆաթեհը» հյուրընկալվելիս 3:2 հաշվով հաղթեց «Ալ Վեհդային»։

«Ալ Ֆաթեհի» կաղմից փայլեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, ով դարձավ ասիստների հեթ-տրիկի հեղինակ` երեա անգամ օգնելով աչքի ընկնել իր թիմակիցներին։

31-ամյա ֆուտբոլիստը երկու անգամ գոլային փոխանցում կատարեց Քրիստիան Տելիոյին, մեկ անգամ` Սադ Ալ Շարֆային։

Սելարայանը Պրո լիգայի ընթացիկ առաջնությունում 22 խաղում խփել է 3 գոլ, կատարել 8 ասիստ։

Այս հաղթանակից հետո «Ալ Ֆաթեհը» վաստակեց 34 միավոր և բարձրացավ 8-րդ հորիզոնական։ «Ալ Վեհդան», 27 միավորով, 13-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023