Սա այն չէ, ինչ դուք մտածում եք?

Սա այն չէ, ինչ դուք մտածում եք?

05/06/2020 - 19:31

ՖԻՖԱ-ի լատվիացի մրցավար Անդրիս Տրեյմանիսը միջազգային սկանդալի եզրին էր։ Վերջերս մրցավարը սպասարկել է Լատվիայի մայրաքաղաք Ռիգան ներկայացնող երկու ակումբների՝ «Ռիգայի» և «ՌՖՍ Ռիգայի» միջև կայացած ընկերական հանդիպումը, որն ավարտվել է «Ռիգայի» հաղթանակով՝ 2։0։

Խաղից հետո համացանցում լուսանկար է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես է 35-ամյա մրցավարը հանդիպման 74-րդ րոպեին կարմիր քարտ և միջնամատ ցույց տալիս «ՌՖՍ Ռիգայի» սևամորթ ֆուտբոլիստ Սադիկ Կուադիոյին։ Այդ լուսանկարը ԱՄՆ-ում տեղի ունեցող հակառասիստական ցույցերի ազդեցության ներքո բավականին քննադատական մեկնաբանություններ հավաքեց սակայն, պարզվում է՝ այդ ամենն այն չէ, ինչ բոլորը մտածում էին։

Մրցավարը ստիպված էր այդ ամենի համար բոլորին բացատրություն տալ․

«Խաղից հետո ինձ շատերը խնդրում էին բացատրություն տալ, թե ինչ է տեղի ունեցել, և ես այժմ անում եմ դա, որպեսզի վերջ տամ անիմաստ խոսակցություններին։

Դրվագներից մեկում այդ ֆուտբոլիստը մրցակցին միջնամատ էր ցույց տվել, իսկ դա պատժվում է կարմիր քարտով։ Այդ ֆուտբոլիստը, տեսնելով կարմիր քարտը, չհասկացավ, թե ինչի համար է հեռացվել խաղադաշտից։ Նա չհասկացավ նաև իմ բացատրությունները, և ես ստիպված եղա կրկնել նրա ժեստը, որպեսզի նրա համար պարզ դառնա։

Ես պարզապես ցույց եմ տվել, թե նա ինչի համար է հեռացվել խաղադաշտից։ Պետք չէ իրավիճակը ներկայացնել այնպես, կարծես ես մեղավոր եմ։ Այդ դրվագը նայեք ամբողջությամբ»,- նշել է Անդրիս Տրեյմանիսը՝ Facebook-ի իր օգտահաշվում հրապարակելով հետևյալ տեսանյութը․

Опубликовано Andris Treimanis Суббота, 30 мая 2020 г.

«ՌՖՍ Ռիգան» էլ իր հերթին պաշտոնական կայքում հրապարակել է այդ դրվագի ամբողջական տարբերակը։ Ֆուտբոլիստն ու ակումբը ներողություն են խնդրել մրցավարից՝ նրան անախորժություններ պատճառելու համար։

Նշենք, որ Անդրիս Տրեյմանիսը արդեն վաղուց ՖԻՖԱ-ի մրցավար է։ ՖԻՖԱ-ն նրան դիտարկում է ընդգրկել այն մարզիչների ցանկում, որոնք պետք է սպասարկեն 2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության հանդիպումները։ Տրեյմանիսը սպասարկել է նաև Եվրոպա լիգայի և Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի հանդիպումներ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023