FA Cup. «Սրբերը» հիանալի խաղով նվաճեցին կիսաեզրափակչի ուղեգիր🎥

FA Cup. «Սրբերը» հիանալի խաղով նվաճեցին կիսաեզրափակչի ուղեգիր🎥

20/03/2021 - 19:21

Անգլիայի գավաթի՝ FA Cup-ի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակչի առաջին դիմակայության շրջանակում «Սաութհեմպտոնը» հյուրընկալվելիս մրցեց Չեմպիոնշիփը ներկայացնող «Բորնմութի» դեմ։

Հանդիպման մեծ մասում Ռալֆ Հազնհյութլի սաներն ունեին տարածքային և խաղային բավական լուրջ առավելություն և մրցակցի դարպասն ուղարկեցին 3 անպատասխան գնդակ: «Սրբերի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Նաթան Ռեդմոնդը, մեկ գնդակ էլ գրանցվեց Մուսա Ջենեպոյի անվան դիմաց։

Հատկանշական է, որ հանդիպման հաշիվը կարող էր ավելի խոշոր լինել, սակայն «Սաութհեմպտոնի» խփած ևս երկու գոլ հանդիպման գլխավոր մրցավար Մարտին Ատկինսոնը չեղարկեց։

Այսպիսով, «սրբերը» «Բորնմութի» նկատմամբ 3։0 հաշվով վստահ հաղթանակ տարան և նվաճեցին Անգլիայի գավաթի կիսաեզրափակչի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023