Սանյոլ․ «Չընդունեցի Զիդանի ներողությունը և 10 րոպեում ծխեցի 250 անգամ»

Սանյոլ․ «Չընդունեցի Զիդանի ներողությունը և 10 րոպեում ծխեցի 250 անգամ»

11/04/2020 - 20:48

«Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Վիլի Սանյոլը պատմել է այն էմոցիաների մասին, որոնք ունեցել է 2006 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում Իտալիային պարտվելուց հետո․

«Մտնում ես հանդերձարան, որտեղ մի տղա արդարանում և ներողություն է խնդրում բոլորից, բայց դու պարտվել ես, և այդ ամենը չես լսում։ Դու խորը հիասթափություն ես ապրում, փակվում ես քո սեփական աշխարհում։ Ես չէի ցանկանում ընդունել Զիդանի ներողությունը և խոսել նրա հետ։ Դա, իհարկե, սխալ էր։

Ես գնացի լողասենյակ և 10 րոպում ծխեցի 250 անգամ։ Ահա, թե ինչպես եմ ես այդ ամենը հաղթահարել։

Մենք գրեթե երկու տարի չէինք խոսում։ Եվրո-2008-ից հետո ես հարսանիքս էի ծրագրել, կինս ասաց, որ հրավիրեմ նրան։ Ես Զիդանին նույնպես հրավիրեցի, սակայն նա չկարողացավ ներկա լինել խնջույքին։ Մենք հանդիպեցինք հաջորդ օրը, միասին նախաճաշեցինք, իսկ այնուհետև կյանքը շարունակվեց նույն կերպ»,- պատմել ես Սանյոլը, ում խոսքերը մեջբերում է Radio Montecarlo-ն։

Հիշեցնենք, որ 2006 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում Իտալիայի հավաքականի 11 մետրանոց հարվածաշարի օգնությամբ դարձավ աշխարհի քառակի չեմպիոն։ Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 1։1 հաշվով։

Լրացուցիչ ժամանակի 110-րդ րոպեին հանդիպման գոլերի հեղինակներ՝ Զինեդին Զիդանի և Մարկո Մատերացիի միջև բախում է տեղի ունենում, ինչից հետո ֆրանսիացի ֆուտբոլիստը գլխով հարվածում է Մատերացիին՝ տապալելով դրան։ Հանդիպման գլխավոր մրցավար Հորացիո Էլիսոնդոն չէր տեսել այդ դրվագը, սակայն նրա օգնականները հեռահաղորդակցության միջոցով հուշեցին, և մրցավարն անմիջապես հեռացրեց Զիդանին խաղադաշտից։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023