Սադիո Մանեն ճանաչվել է Աֆրիկայի 2022 թ. լավագույն ֆուտբոլիստ

Սադիո Մանեն ճանաչվել է Աֆրիկայի 2022 թ. լավագույն ֆուտբոլիստ

22/07/2022 - 10:38

Հուլիսի 21-ին` Մարոկկոյում, կայացել է հատուկ մրցանակաբաշխություն, որի շրջանակում «Բավարիայի» և Սենեգալի հավաքականի վինգեր Սադիո Մանեն ճանաչվել է Աֆրիկայի 2022 թ. լավագույն ֆուտբոլիստ։

30-ամյա ֆուտբոլիստը քվեարկության արդյունքում առաջ է անցել Մոհամեդ Սալահից («Լիվերպուլ», Եգիպտոս) և Էդուարդ Մենդիից («Չելսի», Սենեգալ)։

Մանեն 2022 թ. Սենեգալի հավաքականի կազմում դարձել է Աֆրիկայի Ազգերի գավաթի հաղթող, ինչպես նաև օգնել է «առյուծներին» պատմության մեջ 3-րդ անգամ դուրս գալ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։

Բացի դրանից, 30-ամյա ֆուտբոլիստը 2022 թ. «Լիվերպուլի» կազմում դարձել է Անգլիայի գավաթի և Լիգայի գավաթի հաղթող։

2022 թվականին Մանեն բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 35 պաշտոնական հանդիպման` դառնալով 21 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Հավելենք, որ Սադիո Մանեն Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին արժանացել էր նաև 2019 թվականին։

Հիշեցնենք, որ սենեգալցի ֆուտբոլիստը վերջերս 32 մլն եվրոյի դիմաց «Լիվերպուլից» տեղափոխվեց «Բավարիա»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023