Ռուսները խաղի մեջ են` պահպանելով փլեյ-օֆֆ դուրս գալու շանսեր🎥

Ռուսները խաղի մեջ են` պահպանելով փլեյ-օֆֆ դուրս գալու շանսեր🎥

16/06/2021 - 18:56

Եվրո-2020-ի շրջանակում սկսվեց 2-րդ տուրը, որի մեկնարկային խաղում Ռուսաստանի հավաքականը Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» մարզադաշտում մրցեց Ֆիլնանդիայի ընտրանու դեմ։

Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 5-րդ րոպեին ֆինները բացեցին խաղի հաշիվը, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Դանի Մաքելին, խաղից դուրս իրավիճակի պատճառով, չարձանագրեց Յոել Պոյանպալոյի գոլը։

Այդ դրվագից հետո հանդիպման նախաձեռնությունն անցավ Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստների ձեռքը, ովքեր ունեին տարքածային և խաղային բավական լուրջ առավելություն, սակայն նրանց խաղում չկար սրություն։

Առաջին կեսը հիմնանում աչքի ընկավ 24-րդ րոպեին Ռուսաստանի հավաքականի աջ պաշտպան Մարիո Ֆերնանդես ստացած ծանր վնասվածքով, ինչի պատճառով նա չկարողացավ շարունակել խաղը` դաշտում տեղը զիջելով Վյասչելավ Կարավաևին։

Երբ թվում էր, թե կողմերն ընդմիջման են գնալու 0:0 հաշվի պայմաններում, Ստանիսլավ Չերչեսովի սաները 45+2-րդ րոպեին հարձակման աջ եզրում գեղեցիկ գորհ անցկացրին, ինչի արդյունքում Ալեքսեյ Միրանչուկը ձախ ոտքի պտտեցրած հարվածով բացեց խաղի հաշիվը` դառնալով բավական գեղեցիկ գոլի հեղինակ։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում Ֆինլանդիայի հավաքականն սկսեց ավելի ակտիվ գործել, ստեղծեց մի քանի կիսագոլային պահեր, իսկ ռուսները շեշտը դրել էին հակագրոհների վրա։

Երկու անգամ տանտերերն այդպիսի հակագրոհների ժամանակ կարող էին կրկնապատկել իրենց առավելությունը, սակայն նպապաստավոր դիրքերից վրիպեցին Ռիֆատ Ժեմալետդինովն ու Դալեր Կուզյաևը։

Հատկապես տպավորիչ էր Կուզյաևի դրվագը, ում հարվածից հետո փայլեց ֆինների դարպասպաահ Լուկաշ Հրադեցկին։

Մարկու Կաներվան խաղավարտին մոտ մի շարք փոփոխություններ կատարեց, վերադասավորեց իր թիմի խաղը, սակայն ոչ մի կերպ չհաջողվեց բեկել հանդիպման ընթացքն ու փրկել հանդիպումը։

Այսպիսով, Ռուսաստանի հավաքականը Ալեքսեյ Միրանչուկի խփած միակ գոլի շնորվ 1:0 հաշվով հաղթեց Ֆինլանդիայի հավաքականին։

Չերչեսովի սաներն ընթացիկ Եվրոյում վաստակեցին առաջին 3 միավորը, B խմբի մրցաշարային աղյուսակում շրջանցեցին Ֆինլանդիային ու Դանիային և բարձրացան 2-րդ հորիզոնական։

Ֆինները նույնպես ունեն 3 միավոր, սակայն անհատական խաղերով արդեն զիջում են Ռուսաստանի ընտրանուն։

Այս խմբի մյուս խաղում հունիսի 17-ին կմրցեն Դանիան ու Բելգիան` Երևանի ժամանակով 20:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023