Ռուդ վան Նիստելռոյը, 2022/23 մրցաշրջանից սկսած, կդառնա ՊՍՎ-ի գլխավոր մարզիչը

Ռուդ վան Նիստելռոյը, 2022/23 մրցաշրջանից սկսած, կդառնա ՊՍՎ-ի գլխավոր մարզիչը

30/03/2022 - 12:11

«Մանչեսթեր Յունայթեդի», «Ռեալ Մադրիդի» և Հոլանդիանի հավաքականի լեգենդար նախկին հարձակվող Ռուդ վան Նիստելռոյը, 2022/23 մրցաշրջանից սկսած, կդառնա «ՊՍՎ Էյնդհովենի» գլխավոր մարզիչ։

Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 45-ամյա մասնագետն արդեն ընդունել է ակումբի առաջարկն ու գլխավոր մարզչի պաշտոնում կփոխարինի Ռոջեր Շմիդտին, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ՊՍՎ-ից։

Սպասվում է, որ վան Նիստելռոյի մարզչական շտաբում կնդգրկվի նաև «Շալկե-04»-ի, «Տվենտեի», «Ֆեյենորդի» և ՊՍՎ-ի նախկին գլխավոր մարզիչ Ֆրեդ Ռուտենը։

De Telegraaf-ն էլ նշում է, որ ՊՍՎ կվերադառնա նաև ակումբի նախկին սպորտային տնօրեն Մարսել Բրանդսը, ով 2018-2021 թթ. աշխատել է «Էվերտոնում»։

Նշենք, որ Ռուդ վան Նիստելռոյը ներկա պահին մարզում է Էյնդհովենը ներկայացնող ակումբի երիտասարդական թիմը` «Յոնգ ՊՍՎ»-ն, որը հանդես է գալիս Հոլանդիայի երկրորդ դիվիզիոնում։

Հոլանդիայի երկրորդ դիվիզիոնի ընթացիկ մրցաշրջանում «Յոնգ ՊՍՎ»-ն անցկացրած 30 խաղից հետո վաստակել է 36 միավոր և 20 թիմերի միջև պայքարում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։

Հավելենք, որ հալանդացի նախկին հարձակվողը ֆուտբոլային կարիերայի սկզբնամասում` 1998-2001 թթ. հանդես է եկել հենց ՊՍՎ-ի կազմում, որի մարզաշապիկով անցկացրել է 90 հանդիպում` դառնալով 77 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։

Ռուդ վան Նիստելռոյն առավել հանտնի է «Մանչեսթեր Յունայթեդի» (2001-2006 թթ., 219 հանդիպում, 150 գոլ և 24 գոլային փոխանցում) և «Ռեալ Մադրիդի» (2006-2010 թթ., 96 հանդիպում, 64 գոլ և 16 գոլային փոխանցում) կազմում ունեցած մրցելույթներով։

Վան Նիստելռոյը նաև 35 գոլ է խփել Հոլանդիայի հավաքականի կազմում անցկացրած 70 խաղում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023