Ռոնալդուն պրեսինգ-գործողությունների ցուցանիշով վատագույնն է ԱՊԼ-ի հարձակվողների շրջանակում

Ռոնալդուն պրեսինգ-գործողությունների ցուցանիշով վատագույնն է ԱՊԼ-ի հարձակվողների շրջանակում

02/10/2021 - 14:18

Բրիտանական հեղինակավոր The Athletic պարբերականը բավական հետաքրքիր վիճակագրական տվյալ է ներկայացրել` կապված անգլիական Պրեմիեր լիգայի հարձակվողների հետ։

Բանն այն է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն միջինը մեկ խաղում պրեսինգ-գործողությունների ցուցանիշով վատագույնն ԱՊԼ-ի բոլոր հարձակվողների շրջանակում։

Պորտուտալացի ֆուտբոլիստը նման գործողություն միջինը մեկ խաղում կատարում է ընդամենը 2.7 անգամ։ Այսինքն` նա այդքան անգամ է յուրաքանչյուր խաղում ճնշում գործադրում մրցակցի պաշտպանների վրա, որպեսզի խլի գնդակը։

Այդ ցուցանիշով լավագույնը «Քրիսթալ Փելասի» վինգեր Վիլֆրիդ Զահան և «Բրայթոնի» կենտրոնական հարձակվող Նիլ Մոպեյն են, ովքեր միջինը մեկ խաղում կատարում են 20 պրեսինգ-գործողություն։

Նրանց շատ քիչ են զիջում Դիոգու Ժոտան («Լիվերպուլ», 19.8), Լուկաս Մոուրան («Տոտոնհեմ», 18.8) և Դանի Ինգսը («Աստոն Վիլլա», 18.6)։

Հավելենք, որ հետազոտության շրջանակում հայտնվել են միայն այն ֆուտբոլիստները, ովքեր Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում խաղադաշտում անցկացրել են 270+ րոպե։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023