Ռոնալդուն ներկա չի գտնվի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը

Ռոնալդուն ներկա չի գտնվի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը

02/12/2019 - 17:04

Այսօր Փարիզում Երևանի ժամանակով 22։30-ին մեկնարկելու տարվա ամենահեղինակավոր մրցանակի՝ «Ոսկե գնդակի» հանձնման հանդիսավոր արարողությանը։

Ըստ Goal.com-ի՝ մրցանակաբաշխությանը չի մասնակցի ոսկե գնդակի հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ Ռոնալդուն իր բացակայությունը մեկնաբանում է այն փաստով, որ ներկա է գտնվելու Gran Gala Calcio-ին՝ Ա սերիայի տարվա մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունենալու նույն ժամին: Ռոնալդուն ստանալու է Ա սերիայի 2018/19 խաղարկության լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:

Նշենք նաև, որ երեկ համացանցում հայտնվել էր լուսանկար, որտեղ երևում էին «Ոսկե գնդակի» արդյունքները, ըստ որի՝ հաղթող է ճանաչվելու Լեո Մեսսին, իսկ Ռոնալդուն լինելու է 4-րդը։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023