Ռոնալդուն մայրիկին 100 հազար եվրո արժողությամբ մեքենա է նվիրել

Ռոնալդուն մայրիկին 100 հազար եվրո արժողությամբ մեքենա է նվիրել

04/05/2020 - 14:04

Մայիսի 3-ին Պորտուգալիայում ամեն տարի նշվում մայրիկների օրը։ Պորտուգալիայի հավաքականի և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն թանկարժեք նվեր է մատուցել իր մայրիկին՝ Դոլորեշ Ավեյրուին։

Ֆուտբոլիստը մորը նվիրել է 100 հազար եվրո արժողությամբ  Mercedes GLC Coupe մեքենա։ Ավեյրուն սոցցանցերում կատարել է գրառում՝ գրելով․

«Շնորհակալ եմ երեխաներիս նվերի համար, որը ստացել եմ այսօր։ Շնորհավոր մայրիկների օր»:

Հիշեցնենք, որ Դոլորեշ Ավեյրուն մոտ երկու ամիս առաջ գլխուղեղի կաթված էր տարել՝ հոսպիտալացվելով, սակայն նրա վիճակն այժմ կայուն է։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023