Ռոնալդուն կրկին իր բարձրության վրա էր🎥

Ռոնալդուն կրկին իր բարձրության վրա էր🎥

22/11/2020 - 01:47

Իտալական Ա սերիայի 8-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Յուվենտուսը» սեփական հարկի տակ մրցեց «Կալյարիի» դեմ։

Անդրեա Պիռլոյի սաները 2։0 հաշվով հանգիստ հաղթանակ տարան, իսկ թուրինյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն, ով ընթացիկ մրցաշրջանում խփել է արդեն 8 գնդակ՝ հավասարվելով լավագույն ռմբարկուների ցուցակը գլխավորող Զլատան Իբրահիմովիչին։

«Յուվենտուսն» այս հաղթանակից հետո վաստակեց 17 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Միլանին» զիջելով 1 միավոր, որն իր հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 22-ին։ Միլանյան ակումբը Նեապոլում հյուրընկալվելու է «Նապոլիին»։ «Կալյարին» 10 միավորով 11-րդն է։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023