Ռոնալդուի` տուգանայինից խփած հիասքանչ գոլը նպաստեց  Ալ Նասրի հաղթանակին🎥

Ռոնալդուի` տուգանայինից խփած հիասքանչ գոլը նպաստեց Ալ Նասրի հաղթանակին🎥

18/03/2023 - 23:57

Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Ալ Նասրը» սեփական հարկի տակ մրցեց հետնապահների թվում ընթացող «Աբհա» ակումբի դեմ։

Ռուդի Գարսիայի թիմը բավական լուրջ դիմադրության բախվեց և 26-ից մինչև 78-րդ րոպեն պարտվում էր 0:1 հաշվով։

Հյուրերի կազմից հաշիվը բացել էր Աբդուլֆաթահ Ադամը։

Այդուհանդերձ, 78-րդ րոպեին տուգանայինից կատարած հարվածով հիասքանչ գոլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուին, իսկ 86-րդ րոպեին Անդերսոն Տալիսկան դիպուկ իրացեց 11-մետրանոցն ու ապահովեց «Ալ Նասրի» կամային հաղթանակը։

Այսպիսով, «Ալ Նասրը» հաղթեց 2:1 հաշվով, վաստակեց 49 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։

«Աբհան», 23 միավորով, 12-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023