Ռոնալդուի հեթ-տրիկը. Ալ Նասրը ջախջախեց Ալ Թայիին 🎥

Ռոնալդուի հեթ-տրիկը. Ալ Նասրը ջախջախեց Ալ Թայիին 🎥

31/03/2024 - 01:21

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 25-րդ տուրում «Ալ Նասրը» սեփական մարզադաշտում մրցեց «Ալ Թայիի» դեմ` ջախջախելով 5:1 հաշվով։

Հանդիպման հերոս դարձավ տանտերերի գոլահար Կրիշտիանու Ռոնալդուն` իր անվան դիմաց գրանցելով հեթ-տրիկ։

Պորտուգալացի հարձակվողը Պրո լիգայի ընթացիկ խաղարկությունում խփել է արդեն 26 գոլ և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։

Այս հաղթանակից հետո «Ալ Նասրը» վաստակեց 59 միավոր և երկրորդ տեղում է մրցաշարային աղյուսակում։ «Ալ Թային», 22 միավորով, 16-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023