Ռոնալդուի անհավանական բենեֆիսը. Ալ Նասրը 8 գոլ խփեց🎥

Ռոնալդուի անհավանական բենեֆիսը. Ալ Նասրը 8 գոլ խփեց🎥

03/04/2024 - 01:04

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 26-րդ տուրում «Ալ Նասրը» հյուրընկալվելիս մրցեց հետնապահների թվում ընթացող «Աբհայի» դեմ։

«Ալ Նասրը» պարզապես գոլային հրավառություն էր կազմակերպել` մրցակցին ջախջախելով անհավանական` 8:0 հաշվով։

Հանդիպման հերոս դարձավ Լուիշ Կաշտրուի թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, ով մասնակցեց միայն առաջին խաղակեսին, սակայն հասցրեց դառնալ հեթ-տրիկի և մեկ գոլայիմ փոխանցման հեղինակ։ 39-ամյա ֆուտբոլիստը երկու գոլ խփեց տուգանայինից կատարած հարվածով։

Հյուրերի կազմից դուբլի հեղինակ դարձավ Աբդուլազիզ Ալ Ալիվան, մեկական գոլ էլ խփեցին Սադիո Մանեն, Աբդուլմաջիդ Ալ Սուլայհիմը և Աբդուլռահման Ղարիբը։

Այս հաղթանակից հետո «Ալ Նասրը» վաստակեց 62 միավոր և զբաղեցնում է երկրորդ տեղը։ «Աբհան», 22 միավորով, նախավերջինն է` 17-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023