Ռոման հաղթեց Ջենոային. Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ🎥

Ռոման հաղթեց Ջենոային. Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ🎥

22/11/2021 - 01:42

Իտալական Ա սերիայի 13-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս մրցեց «Ջենոայի» դեմ։

«Ռոման» հաղթեց 2:0 հաշվով. իր անվան դիմաց դուբլ գրանցեց փոխարինման դուրս եկած 18-ամյա հարձակվող Ֆելիքս Աֆենա-Գյանը։

Հատկանշական է, որ գանացի հարձակվողին առաջին գոլի դրվագում հիանալի անցումից հետո գոլային փոխանցում կատարեց Հենրիխ Մխիթարյանը։

Նշենք, որ հայազգի կիսապաշտպանը մասնակցեց ողջ հանդիպմանը։

Այսպիսով, «Ռոման» ծանր պայքարում 2:0 հաշվով հաղթեց «Ջենոային», վաստակեց 22 միավոր և բարձրացավ 5-րդ հորիզոնական։

«Ջենոան» մնաց նախապես վաստակած 9 միավորով և զբաղեցնում է 18-րդ տեղը։

Հավելենք, որ «Ջենոայի» ղեկին իր նորամուտը նշեց նաև ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023