Ռոման գոլառատ խաղում հաղթեց Սոֆիայի ԲԿՄԱ-ին`  նվաճելով ԿԼ-ի 1/8 եզրափակիչի ուղեգիր🎥

Ռոման գոլառատ խաղում հաղթեց Սոֆիայի ԲԿՄԱ-ին` նվաճելով ԿԼ-ի 1/8 եզրափակիչի ուղեգիր🎥

10/12/2021 - 00:46

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրում «Ռոման» C խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Սոֆիայի ԲԿՄԱ-ի դեմ։

Գոլառատ խաղում «գայլերը» 3:2 հաշվով հաղթեցին բուլղարական ակումբին։

«Ռոմայի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Թեմի Աբրահամը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Բորխա Մայորալը։

«Բանակայինների» գոլերը խփեցին Համզա Չատակովիչն ու Յանիկ Վիլդսհուտը։

Նշենք, որ Թեմի Աբրահամը Կոնֆերենցիաների լիգայի շրջանակում խփած գոլերի քանակը հասցրեց 6-ի` գլխավորելով լավագույն ռմբարկուբերի ցուցակը։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

«Զարյա» 1:1 «Բուդե Գլիմտ»

C խումբը վերջին տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.

  1. «Ռոմա» – 13 միավոր
  2. «Բուդե Գլիմտ» – 12 միավոր
  3. «Զարյա» – 7 միավոր
  4. ԲԿՄԱ – 1 միավոր

Այսպիսով, «Ռոման» պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի 1/8, իսկ «Բուդե Գլիմտը»` 1/16 եզրափակիչում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023