Ռոկեն հերոսանում է! Բարսելոնան մեծ դժվարությամբ կոտրեց Օսասունայի դիմադրությունը 🎥

Ռոկեն հերոսանում է! Բարսելոնան մեծ դժվարությամբ կոտրեց Օսասունայի դիմադրությունը 🎥

31/01/2024 - 23:52

Իսպանական Լա լիգայի 20-րդ տուրից հետաձգված խաղում «Բարսելոնան» «Օլիմպիական» մարզադաշտում մրցեց «Օսասունայի» դեմ։

Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «բլաուգրանան» հաղթեց 1:0 հաշվով։

Խավիի թիմին հաղթանակ պարգևեց «կապտանտնագույնների» նորեկ Վիտոր Ռոկեն, ով աչքի ընկավ 63-րդ րոպեին։

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 47 միավոր և բարձրացավ 3-րդ հորիզոնական։

«Օսասունան», 26 միավորով, 12-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023