Ռոդրիգո. «Ռեալի ֆուտբոլիստներն ունեին այս միտքը. «Պետք է հաղթել, որպեսզի ծիծաղենք Սալահի վրա»»

Ռոդրիգո. «Ռեալի ֆուտբոլիստներն ունեին այս միտքը. «Պետք է հաղթել, որպեսզի ծիծաղենք Սալահի վրա»»

17/06/2022 - 16:35

«Ռեալ Մադրիդի» վինգեր Ռոդրիգո Գոյեսը պատմել է, թե ինչպես է «Լիվերպուլի» առաջատար Մոհամեդ Սալահի խոսքերը մոտիվացրել «արքայական» ակումբի ֆուտբոլիստներին Չեմպիոնների լիգայի եզրափակիչից առաջ.

«Երբ քեզ սադրում են, դու ցանկանում ես պարզապես հաղթել, որպեսզի հետագայում ծիծաղես այդ մարդու վրա։

Մարզումների ժամանակ մենք միմյանց ասում էինք. «Դե, Սալահ, արի՛, քեզ տեսնեմ»։ «Ռեալի» ֆուտբոլիստներն իրենց գլխում ունեին այս միտքը. «Պետք է հաղթել, որպեսզի ծիծաղենք Սալահի վրա»»,- բրազիլացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։

Հավելենք, որ եգիպտոսցի ֆուտբոլիստը «Ռեալի» դեմ կայացած խաղից առաջ բազմիցս նշել է, որ ցանկանում է վրեժխնդիր լինել մադրիդյան ակումբից` 2018 թ. եզրափակիչում կրած պարտության համար (1:3)։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 2021/22 խաղարկության եզրափակիչում «սերուցքայինները», Վինիսիուսի խփած միակ գոլի շնորհիվ, 1:0 հաշվով հաղթեցին «Լիվերպուլին»` 14-րդ անգամ դառնալով մրցաշարի հաղթող։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023