Ռիվալդո․ «Կցանկանայի comeback տեսնել Փարիզում, սակայն չեմ հավատում»

Ռիվալդո․ «Կցանկանայի comeback տեսնել Փարիզում, սակայն չեմ հավատում»

06/03/2021 - 12:09

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն իր կարծիքն է հայտնել վերջին շրջանում կատալոնական ակումբի ցուցադրած խաղի, ինչպես նաև՝ ՉԼ-ի 1/8 եզրափակչի՝ ՊՍԺ-ի դեմ պատասխան հանդիպման մասին։

«Ինչպես ավելի վաղ նշել էի, չեմ կարծում, որ «Բարսելոնան» կարող է հաղթահարել ՊՍԺ-ի արգելքը 1։4 հաշվով պարտվելուց հետո։ Ֆանսիական ակումբը չափազանց լավն է, որպեսզի ձեռքից բաց թողնի նման առավելությունը։

Հաղթանակը գավաթային խաղում շատ կարևոր է, որպեսզի թիմը կրկին վստահություն զգա իր ուժերի նկատմամբ և ստիպի իրեն հավատալ, որ կարող է ավելի լավ խաղ ցույց տալ, քան դա արեցին «Կամպ Նոու» մարզադաշտում։

Իհարկե, լինելով «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ՝ ես կցանկանայի Փարիզում comeback տեսնել, բայց, ճիշտն ասած, չեմ հավատում, որ այն տեղի կունենա։ Հիմա, պարզապես, ուրախ եմ «Սևիլիայի» դեմ ցուցադրած խաղի համար, ինչը լավ նշան է։

Միշտ հաճելի է որևէ տիտղոս նվաճել, սակայն Իսպանիայի գավաթի նվաճումը չի կարող փրկել ողջ մրցաշրջանը։ Իմ արծիքով, երբ Չեմպիոնների լիգան արդեն ձախողված է, կարևոր է ձգտել նվաճել Լա լիգան։ Նրանք լավ հնարավորություն ունեն դա անելու, քանի որ առջևում դեռ շատ հանդիպումներ կան։

Եթե «Բարսային» հաջողվի հաղթել այդ երկու տիտղոսները, ապա ես կասեի, որ մրցաշրջանը հաջող էր նրանց համար»,- գրել է բրազիլացին Betfire-ում։

Հիշեցնենք, որ «Պարի Սեն Ժերմենի» դեմ պատասխան հանդիպումը նախատեսված է անցկացնել մարտի 10-ին՝ Երևանի ժամանակով կեսգիշերից սկսած։

Ինչ վերաբերում է Լա լիգային, ապա «կապտանռնագուններն» այս պահի դրությամբ 25 հանդիպումներից հետո վաստակել են 53 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։ Առաջատարը «Ատլետիկոն» է՝ որը 24 հանդիպումներից հետո իր ակտիվում ունի 58 միավոր։

Կատալոնացիների հաջորդ հանդիպումը նախատեսված է Լա լիգայի 26-րդ տուրի շրջանակում «Օսասունայի» դեմ։ Հանդիպումը կմեկնարկի այսօր՝ մարտի 6-ին՝ Երևանի ժամանակով կեսգիշերին։

Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023