Ռեալը կրկին սայթաքում է. «արքայական» ակումբը վտանգի տակ է դնում չեմպիոնությունը🎥

Ռեալը կրկին սայթաքում է. «արքայական» ակումբը վտանգի տակ է դնում չեմպիոնությունը🎥

25/04/2021 - 00:52

Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Բետիսի» դեմ։

Ինչպես և սպասվում էր, հանդիպման առաջին կեսն անցավ «արքայական» ակումբի տարածքային առավելությամբ, որի ֆուտբոլիստները, ճիշտ է, ավելի շատ էին տիրում գնդակին (51%) և ավելի շատ էին հարվածում (6 հարված, 1-ը՝ դիպուկ), սակայն, կարելի է, ասել, որ նրանց գրոհներում այդքան էլ սրություն չկար։

Առաջին կեսում «Ռեալի» միակ իրական գոլային պահը ստեղծեց 26-րդ րոպեին, երբ հարվածային դիրքում էր հայնտվել Ռոդրիգո Գոյեսը, սակայն վերջինիս հարվածից հետո անդալուսական ակումբին փրկեց դարպասպաահ Կլաուդիո Բրավոն։

Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսում երկու ակումբներն էլ ավելի ակտիվ ֆուտբոլ էին ցուցադրում, սակայն «Ռեալի» գրոհներն ավելի վտանգավոր էին։

56-րդ րոպեին կրկին հարվածային դիրքում էր Ռոդրիգոն, սակայն նրա հարվածից հետո «Բետիսին» այս անգամ փրկեց դարպասաձողը։

65-րդ րոպեին քիչ մնաց հանդիպման հյուրերը բացեին խաղի հաշիվը․ Բորխա Իգլեսիասը մեն-մենակ էր մնացել Տիբո Կուրտուայի դեմ, սակայն իսպանացի հարձակվողը հապաղեց և շատ վատ հարվածեց, ինչից հետո նախ բելգիացի դարպասապահը հետ մղեց նրա հարվածը, ապա պաշտպանները հեռացրին գնդակը։

67-րդ րոպեին էլ հեռահար հարվածով իր բախտը փորձեց Լուկա Մոդրիչը, սակայն Կլաուդիո Բրավոն իր տեղում էր՝ հեռացնելով գնդակը դեպի անկյունային։

Հանդիպումը մոտենում էր ավարտին, սակայն մադրիդյան ակումբի ֆուտբոլիստներին ոչ մի կերպ չէր հաջողվում խփել այդքան ցանկալի գնդակը, քանի որ Մանուել Պելեգրինիի թիմը շատ վստահ էր պաշտպանվում՝ թույլ չտալով գրեթե ոչ մի սխալ պաշտպանական օղակում։

Այսպիսով, այս խաղում կողմերին բախտ չվիճակվեց դառնալ գոլի հեղինակ, թիմերը խաղն ավարտեցին այն հաշվով, որով սկսել էին՝ 0։0, ինչը նշանակում է, որ «Ռեալը» վերջին 3 խաղերում երկրորդ անգամ հանդիպումն ավարտում է վերոնշյալ հաշվով։

«Սերուցքայիններն» այս ոչ-ոքիից հետո վաստակեցին 71 միավոր և շարունակում են զբաղեցնել 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Ատլետիկոյին» զիջելով 2 միավոր, սակայն մադրիդյան մյուս ակումբն ընթացիկ տիրում դեռևս չի անցկացրել իր հանդիպումը։

Դիեգո Սիմեոնեի թիմը ապրիլի 25-ին Բիլբաոյում կհյուրընկալվի «Ատլետիկին»։

3-րդ հորիզոնականը զբաղեցնող «Բարսելոնայի» անվան դիմաց էլ կա 68 միավոր, որը նույնպես 33-րդ տուրում դեռևս չի անցկացրել իր հանդիպումը։ Ապրիլի 25-ին կատալոնական ակումբը հյուր կգնա «Վիլյառեալին»։ Բացի դրանից, չհաշված սովորական գրաֆիկը, Ռոնալդ Կումանի թիմը մեկ հանդիպում էլ պակաս ունի մրցակիցների համեմատ։

Ինչ վերաբերում է «Բետիսին», ապա «վարունգները» վաստակեցին 50 միավոր և զբաղեցնում են 6-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023