Ռեալի ֆուտբոլիստներից մեկը վարակվել է covid-19-ով

Ռեալի ֆուտբոլիստներից մեկը վարակվել է covid-19-ով

28/07/2020 - 16:11

Ինչպես տեղեկացնում է «Ռեալի» պաշտոնական կայքը, ակումբի հարձակվող Մարիանո Դիասը կորոնավիրուսի դրական թեստ է հանձնել։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այժմ հարձակվողն ինքնամեկուսացել է տանը և չի ժամանում մարզումներին, սակայն չի հստակեցվում, թե այն մարդիկ նույնպես ինքնամեկուսանալու են, ովքեր անմիջական կապ են ուենցել Դիասի հետ, թե ոչ։

Հաղորդվում է, որ 26-ամյա հարձակվողը իրեն լավ է զգում։

Նշենք, որ վերջին շրջանում Իսպանիայում կարծես թե կորոնավիրուսի համաճարակը կրկին թափ է հավաքում, այդ պատճառով տեղի իշխանությունները կրկին որոշել են սահամանփակել հասարակության տեղաշարժը։ Նման որոշում կայացրել են նաև Մադրիդի քաղաքային իշխանությունները։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023