Ռեալի նախկին ֆուտբոլիստը  ակումբում բախվել է ռասիստական խտրականության

Ռեալի նախկին ֆուտբոլիստը ակումբում բախվել է ռասիստական խտրականության

01/05/2020 - 11:49

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ֆրեդի Ռինկոնը պատմել է, որ ակումբի կազմում բախվել է ռասիստական խրտականության․

«Պետք է լինես սպիտակամորթ, որպեսզի հաջողություններ գրանցես «Ռեալում»։ Առօրյա կյանքում ես երբևէ չէի բախվում նման խնդրի, սակայն «Ռեալում»՝ բախվում էի։ Դա ինձ համար ծանր փորձություն էր աշխարհի լավագույն ակումբում։ Իրավիճակը դժվար էր Խորխե Վալդանոյի համար, քանի որ նրա վրա մեծ ճնշում կար իմ հետ կապված, սակայն ես երախտապարտ եմ նրան, որ ստիպեց ինձ աճել որպես ֆուտբոլիստ և որպես մարդ»,- կոլումբացի նախկին կիսապաշտպանի խոսքերը մեջբերում է Gol Caracol-ը։

Նշենք, որ Ռինկոնը «Ռեալում» հանդես է եկել 1995/96 մրցաշրջանում՝ «արքայական» կազմում անցկացնելով 21 հանդիպում։ Հետագայում ֆուտբոլիստը հիմնականում հանդես է եկել բրազիլական ակումբներում՝ «Սանթոսում», «Կրուզեյրոյում», «Կորինտիանսում»: Կոլումբիայի հավաքականի կազմում մասնակցել է 85 հանդիպման՝ դառնալով 17 գոլի հեղինակ։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023