Ռեալի ղեկավարությունը մտադիր է MHH եռյակ ստեղծել

Ռեալի ղեկավարությունը մտադիր է MHH եռյակ ստեղծել

18/05/2020 - 23:32

«Ռեալի» ղեկավարությունը մտադիր է ակումբում նոր հարձակվողական եռյակ ստեղծել։ Այդ մասին տեղեկացնում է AS-ը։

«Արքայական» ակումբի ներսում մտադիր են ունենալ BBC եռյակի նման հաջողակ եռյակ, երբ Գարեթե Բեյլը, Կարիմ Բենզեման և Կրիշտիանու Ռոնալդուն տոն էին տալիս ակումբում՝ չորս անգամ նվաճելով Չեմպիոնների լիգայի գավաթը։ Ակումբի ղեկավարությունը վաղուց ցանկանում է վաճառել Գարեթ Բեյլին, ով ոչ մի կերպ չի կարողանում հետ վերադարձնել հին մարզավիճակը, Կարիմ Բենզեման չի երիտասրադանում, դե իսկ Կրիշտիանու Ռոնալդուն էլ արդեն երկու տարի է լքել է մադրիդյան ակումբը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆլորտենտինո Պերեսը ցանկանում է թիմ հրավիրել Էրլինգ Հալանդին և Կիլիան Մբապեին, ովքեր կմիանան Էդեն Ազարին՝ ստեղծելով MHH եռյակը։ Սակայն, եկող ամռանը դժվար թե Պերեսը կարողանա իրագործել իր ծրագրերը, քանի որ Կիլիան Մբապեն ևս մեկ տարի ցանկանում է հանդես գալ ՊՍԺ-ի կազմում։ Հալանդը ևս դժվար թե կես մրցաշրջան հետո փոխի ակումբային գրանցումը․ նա նախորդ ձմռանն է համալրել «Դորմտունդի Բորուսիայի» շարքերը։ Ամենայն հավանականությամբ՝ «Ռեալը» տրանսֆերները կփորի իրականացնել 2021 թվականի ամռանը։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023